Վիճակ և կյանքի ցիկլ

Այս էջը ներկայացնում է վիճակի(state) և կյանքի ցիկլի(lifecycle) գաղափարը React կոմպոնենտում։ Դուք կարող եք գտնել կոմպոնենտի մանրամասն API հղումն այստեղ։

Դիտարկենք «ժամացույցի» աշխատանքի օրինակը` նկարագրված վերջին գլուխներից մեկում։ Էլեմենտների արտապատկերում գլխում մենք UI-ը թարմացնելու միայն մեկ եղանակ ենք սովորել։ Մենք կանչում ենք ReactDOM.render()-ը` փոփոխելու արտապատկերված ելքային արժեքը.

function tick() {
const element = (

Ողջույն, աշխարհ

Ժամը {new Date().toLocaleTimeString()}-ն է։

ReactDOM.render(
element,
document.getElementById('root')

setInterval(tick, 1000);

Փորձել CodePen-ում

Այս գլխում մենք կսովորենք, թե ինչպես դարձնել Clock կոմպոնենտը իսկապես բազմակի օգտագործման ենթակա և ինկապսուլացված։ Այն կտեղադրի իր սեփական Ժամաչափը(timer) և կթարմացնի ինքն իրեն ամեն վայրկյան։

Սկզբում առանձնացնենք ժամանակը ցույց տվող կոմպոնենտը.

function Clock(props) {
return (

Ողջույն, աշխարհ

Ժամը {props.date.toLocaleTimeString()}-ն է։

function tick() {
ReactDOM.render(
<Clock date={new Date()} />,
document.getElementById('root')

setInterval(tick, 1000);

Փորձել CodePen-ում

Այնուամենայնիվ, բաց է թողնված առանցքային պահանջ. այն փաստը, որ Clock-ը տեղադրում է ժամաչափ և թարմացնում է UI-ը ամեն վայրկյան, պետք է լինի Clock-ի իրականացման տարր։

Լավագույն դեպքում մենք ցանկանում ենք գրել սա մեկ անգամ և ունենալ ինքնաթարմացվող Clock.

ReactDOM.render(
<Clock />,
document.getElementById('root')

Սա իրականացնելու համար մենք կարիք ունենք ավելացնելու state Clock կոմպոնենտին։

State-ը նման է props-ին, բայց այն private է և ամբողջությամբ կառավարվում է կոմպոնենտի կողմից։

Ֆունկցիայի փոխարկումը կլասի

Դուք կարող եք փոխարկել Clock-ի նման ֆունկցիա-կոմպոնենտը կլասի հինգ քայլով.

1. Ստեղծել նույն անունով ES6-կլասeng, որն ընդլայնվում է React.Component-ից։
2. Նրանում ավելացնել մեկ դատարկ մեթոդ` render() անունով։
3. Տեղափոխել ֆունկցիայի մարմինը render() մեթոդի մեջ։
4. Փոխարինել propsthis.props-ով render()-ի մարմնում։
5. Ջնջել դատարկ մնացած ֆունկցիան։
class Clock extends React.Component {
render() {
return (

Ողջույն, աշխարհ

Ժամը {this.props.date.toLocaleTimeString()}-ն է։

Փորձել CodePen-ում

Clock-ը այժմ հայտարարված է որպես կլաս, ոչ թե ֆունկցիա։

render մեթոդը կկանչվի ամեն անգամ, երբ թարմացում տեղի ունենա, բայց այնքան ժամանակ մինչդեռ մենք արտապատկերում ենք <Clock />-ը նույն DOM հանգույցի մեջ, Clock կլասի միայն մեկ օրինակ(instance) կօգտագործվի։ Այն թույլ կտա մեզ օգտագործել մի քանի լրացուցիչ հատկություններ, ինչպիսիք են լոկալ state-ը և կյանքի ցիկլի մեթոդները։

Ավելացնել լոկալ state կլասին

Մենք կտեղափոխենք date-ը props-ից state երեք քայլով։

1. Փոխարինել this.props.datethis.state.date-ով render() մեթոդում.
class Clock extends React.Component {
render() {
return (

Ողջույն, աշխարհ

Ժամը {this.state.date.toLocaleTimeString()}-ն է։

1. Ավելացնել կլասի կոնստրուկտորeng, որը կվերագրի նախնական this.state-ը։
class Clock extends React.Component {
constructor(props) {
super(props);
this.state = {date: new Date()};

render() {
return (

Ողջույն, աշխարհ

Ժամը {this.state.date.toLocaleTimeString()}-ն է։

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես ենք փոխանցում props-ը հիմնական կոնստրուկտորին.

constructor(props) {
super(props);
this.state = {date: new Date()};

Կլաս-կոմպոնենտները պետք է միշտ կանչեն հիմնական կոնստրուկտորը props-ով։

1. Ջնջել date prop-ը <Clock /> էլեմենտից.
ReactDOM.render(
<Clock />,
document.getElementById('root')

Փոքր-ինչ ավելի ուշ մենք Ժամաչափի կոդը կվերադարձնենք և կտեղադրենք կոմպոնենտի մեջ։

Արդյունքը նման կլինի սրան.

class Clock extends React.Component {
constructor(props) {
super(props);
this.state = {date: new Date()};

render() {
return (

Ողջույն, աշխարհ

Ժամը {this.state.date.toLocaleTimeString()}-ն է։

ReactDOM.render(
<Clock />,
document.getElementById('root')

Փորձել CodePen-ում

Հաջորդիվ, Clock-ում մենք կտեղադրենք իր սեփական ժամաչափը, որը կթարմացնի ինքն իրեն ամեն վայրկյան։

Կյանքի ցիկլի մեթոդների ավելացում կլասում

Շատ կոմպոնենտներ ունեցող հավելվածներում, կոմպոնենտների ոչնչացվելուց հետո, շատ կարևոր է նրանց կողմից վերցված ռեսուրսների ազատումը։

Մենք ցանկանում ենք տեղադրել ժամաչափeng, երբ Clock-ը արտապատկերվել է DOM-ում առաջին անգամ։ Սա React-ում կոչվում է «mounting»։

Մենք նաև ցանկանում ենք ջնջել ժամաչափըeng հենց որ Clock-ի կողմից ստեղծված DOM հանգույցը ջնջվի։ Սա React-ում կոչվում է «unmounting»։

Մենք կարող ենք հայտարարել հատուկ մեթոդներ կլաս-կոմպոնենտում, որպեսզի աշխատեցնենք կոդ կոմպոնենտի «mount»-ի և «unmount»-ի ժամանակ.

class Clock extends React.Component {
constructor(props) {
super(props);
this.state = {date: new Date()};

componentDidMount() {

componentWillUnmount() {

render() {
return (

Ողջույն, աշխարհ

Ժամը {this.state.date.toLocaleTimeString()}-ն է։

Այս մեթոդները կոչվում են «կյանքի ցիկլի մեթոդներ»։

componentDidMount() մեթոդը կանչվում է կոմպոնենտի ելքային արժեքի` DOM-ում արտապատկերվելուց հետո։ Սա հարմար տեղ է ժամաչափ տեղադրելու համար.

componentDidMount() {
this.timerID = setInterval(
() => this.tick(),
1000

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես ենք մենք պահում ժամաչափի ID-ն this-ում։

Քանի դեռ this.props-ը տեղադրված է React-ի կողմից և this.state-ը ունի հատուկ նշանակություն, դուք ազատ եք ավելացնելու հավելյալ դաշտեր կլասում ինքնուրույն, երբ կարիք ունեք պահելու ինչ-որ բան, որը կապ չունի տվյալների հոսքի հետ (օրինակ` ժամաչափի ID-ի նման)։

Մենք կջնջենք ժամաչափը componentWillUnmount() կյանքի ցիկլի մեթոդում.

componentWillUnmount() {
clearInterval(this.timerID);

Վերջապես, մենք կիրականացնենք tick() անունով մեթոդ, որին Clock կոմպոնենտը կաշխատեցնի ամեն վայրկյան։

Այն կօգտագործի this.setState()-ը` պլանավորելու կոմպոնենտի լոկալ state-ի թարմացումները.

class Clock extends React.Component {
constructor(props) {
super(props);
this.state = {date: new Date()};

componentDidMount() {
this.timerID = setInterval(
() => this.tick(),
1000

componentWillUnmount() {
clearInterval(this.timerID);

tick() {
this.setState({
date: new Date()

render() {
return (

Ողջույն, աշխարհ

Ժամը {this.state.date.toLocaleTimeString()}-ն է։

ReactDOM.render(
<Clock />,
document.getElementById('root')

Փորձել CodePen-ում

Այժմ ժամացույցը թարմանում է ամեն վայրկյան։

Եկեք արագ իմի բերենք այն, թե ինչ է տեղի ունենում և ինչ հերթականությամբ են կանչվում մեթոդները.

1. Երբ <Clock />-ը փոխանցվում է ReactDOM.render()-ին, React-ը կանչում է Clock կոմպոնենտի կոնստրուկտորը։ Քանի որ Clock-ը կարիք ունի պատկերելու ընթացիկ ժամը, այն սկզբնարժեքավորում է this.state-ը օբյեկտով, որը պարունակում է ընթացիկ ժամը։ Ավելի ուշ մենք կթարմացնենք այս state-ը։
2. Հետո React-ը կանչում է Clock կոմպոնենտի render() մեթոդը։ Ահա թե ինչպես է React-ն իմանում, թե ինչ պիտի պատկերի էկրանին։ Այնուհետև React-ը թարմացնում է DOM-ը , որպեսզի ստանա Clockrender-ի ելքային արժեքը։
3. Երբ Clock-ի ելքային արժեքը ավելացված է DOM-ում, React-ը կանչում է componentDidMount() կյանքի ցիկլի մեթոդը։ Դրա ներսում Clock կոմպոնենտը հարցնում է զննարկչին ժամաչափ տեղադրելու համար, որպեսզի կանչի կամպոնենտի tick() մեթոդը վայրկյանը մեկ։
4. Վայրկյանը մեկ զննարկիչը կանչում է tick() մեթոդը։ Դրա ներսում, Clock կոմպոնենտը պլանավորում է UI-ի թարմացումը` կանչելով setState() ընթացիկ ժամը պարունակող օբյեկտով։ setState()-ի կանչի շնորհիվ React-ը գիտի, որ state-ը փոխվել է և կանչում է render() մեթոդը կրկին` իմանալու համար, թե ինչը պետք է լինի էկրանին։ Այս անգամ, render()-ում this.state.date-ը կլինի ուրիշ, և այսպիսով, render-ի ելքային արժեքը կներառի թարմացված ժամանակը։ React-ը կթարմացնի DOM-ը համապատասխանաբար։
5. Եթե Clock կոմպոնենտը երբևիցե ջնջվի DOM-ից, React-ը կկանչի componentWillUnmount() կյանքի ցիկլի մեթոդը, որի հետևանքով ժամաչափը կկանգնի։

State-ի ճիշտ օգտագործում

Կա երեք բան setState()-ի մասին, որ պետք է իմանալ։

Մի փոփոխեք state-ը անմիջականորեն

Օրինակ, սա չի վերա-արտապատկերի կոմպոնենտը.

// Սխալ
this.state.comment = 'Ողջույն';

Փոխարենը` օգտագործեք setState().

// Ճիշտ
this.setState({comment: 'Ողջույն'});

this.state-ին վերագրում կարող եք կատարել միայն կոնստրուկտորում։

State-ը կարող է թարմանալ ասինխրոն

React-ը կարող է խմբավորել մի քանի setState() կանչեր մեկ թարմացման մեջ արտադրողականության համար։

Քանի որ this.props-ը և this.state-ը կարող են թարմացված լինել ասինխրոն, դուք չպետք է հիմնվեք նրանց արժեքների վրա` հաջորդ state-ը հաշվելու համար։

Օրինակ, այս կոդը կարող է ճիշտ չթարմացնել counter-ը.

// Սխալ
this.setState({
counter: this.state.counter + this.props.increment,

Սա ֆիքսելու համար օգտագործեք setState()-ի երկրորդ ձևը, որն ընդունում է ֆունկցիա օբյեկտի փոխարեն։ Այս ֆունկցիան կստանա նախորդ state-ը որպես առաջին արգումենտ և թարմացման պահի props-ը, որպես երկրորդ արգումենտ.

// Ճիշտ
this.setState((state, props) => ({
counter: state.counter + props.increment

Վերը մենք օգտագործում ենք սլաք-ֆունկցիաeng, բայց այն աշխատում է նաև սովորական ֆունկցիաների հետ.

// Ճիշտ
this.setState(function(state, props) {
return {
counter: state.counter + props.increment

State-ի թարմացումները միավորվում են

Երբ դուք կանչում եք setState(), React-ը միավորում է ձեր տրամադրած օբյեկտը ընթացիկ state-ի հետ։

Օրինակ, ձեր state-ը կարող է պարունակել մի քանի իրարից անկախ փոփոխականներ.

constructor(props) {
super(props);
this.state = {
posts: [],
comments: []

Այնուհետ, դուք կարող եք թարմացնել նրանց իրարից անկախ առանձին setState() կանչերով.

componentDidMount() {
fetchPosts().then(response => {
this.setState({
posts: response.posts

fetchComments().then(response => {
this.setState({
comments: response.comments

Միավորումը մակերեսային է, այսպիսով` this.setState({comments})-ը թողնում է this.state.posts-ին «անվնաս», բայց ամբողջությամբ փոխարինում է this.state.comments-ը։

Տվյալները հոսում են ներքև

Ո’չ ծնող, ո’չ զավակ կոմպոնենտները չեն կարող իմանալ, արդյո՞ք տվյալ կոմպոնենտը վիճակով(stateful) է կամ վիճակազուրկ(stateless), և նրանց չպետք է հետաքրքրի այն, թե դա հայտարարված է որպես ֆունկցիա, թե որպես կլաս։

Ահա թե ինչու state-ը հաճախ անվանվում է լոկալ կամ ինկապսուլացված։ Այն հասանելի չէ ուրիշ ոչ մի կոմպոնենտից, բացի այն մեկից, որին պատկանում է և որը տեղադրել է իրեն։

Կոմպոնենտը կարող է փոխանցել իր state-ը ներքև, որպես props, իր զավակ կոմպոնենտներին.

Ժամը {this.state.date.toLocaleTimeString()}-ն է։

Սա նաև աշխատում է օգտագործողի կողմից հայտարարված կոմպոնենտների համար.

<FormattedDate date={this.state.date} />

FormattedDate կոմպոնենտը կստանա date-ը իր props-ում և չի իմանա` այն եկել էր Clock-ի state-ից, Clock-ի props-ից, թե գրված էր ձեռքով.

function FormattedDate(props) {
return
Ժամը {props.date.toLocaleTimeString()}-ն է։

Փորձել CodePen-ում

Սա սովորաբար կոչվում է «վերևից-ներքև» կամ «միակողմանի» տվյալների հոսք։ Ցանկացած state միշտ պատկանում է որևէ սպեցիֆիկ կոմպոնենտի, և ցանկացած տվյալ կամ UI ստացված այդ state-ից կարող է ազդել միայն ծառում դրանից «ներքև» գտնվող կոմպոնենտների վրա։

Եթե դուք պատկերացնեք կոմպոնենտների ծառը որպես prop-երի ջրվեժ, ապա ամեն կոմպոնենտի state նման է լրացուցիչ ջրի աղբյուրի, որը միանում է դրան կամայական կետում, բայց նաև հոսում է ներքև։

Որպեսզի ցույց տանք, որ բոլոր կոմպոնենտները իսկապես մեկուսացված են, մենք կարող ենք ստեղծել App կոմպոնենտ, որը կարտապատկերի երեք <Clock>։

function App() {
return (

<Clock />
<Clock />
<Clock />

ReactDOM.render(
<App />,
document.getElementById('root')

Փորձել CodePen-ում

Ամեն Clock-ում տեղադրված է իր սեփական ժամաչափը և թարմացվում է անկախ կերպով։

React հավելվածներում կոմպոնենտի վիճակով կամ առանց վիճակի լինելը համարվում է կոմպոնենտի իրականացման տարր, որը կարող է փոխվել ժամանակի ընթացքում։ Դուք կարող եք օգտագործել առանց վիճակի կոմպոնենտներ վիճակով կոմպոնենտի ներսում և հակառակը։