Ցուցակներ և բանալիներ

Նախ վերհիշենք, թե ինչպես ենք աշխատում ցուցակների հետ JavaScript-ում։

Ստորև բերված կոդում, թվեր-ի զանգված վերցնելու և նրանց արժեքները կրկնապատկելու համար, մենք օգտագործում ենք map()eng ֆունկցիան։ Այնուհետև, doubled փոփոխականին վերագրում ենք այն, ինչ վերադարձվել է map() ֆունկցիայի կողմից և տպում ենք այն։

const numbers = [1, 2, 3, 4, 5];
const doubled = numbers.map((number) => number * 2);
console.log(doubled);

Այս կոդը կոնսոլում տպում է [2, 4, 6, 8, 10]։

React-ում զանգվածների փոխակերպումը էլեմենտների ցուցակների կատարվում է նման եղանակով։

Մի քանի կոմպոնենտների արտապաատկերում

Դուք կարող եք ստեղծել էլեմենտների հավաքածուներ և օգտագործելով ձևավոր փակագծերը {}` ներդնել դրանք JSX-ի մեջ։

Ստորև, մենք, օգտագործելով JavaScript-ի map()eng ֆունկցիան, անցնում ենք թվերի զանգվածի վրայով և զանգվածի յուրաքանչյուր էլեմենտի համար վերադարձնում ենք
էլեմենտ։ Եվ, ի վերջո, ստացված էլեմենտների զանգվածը վերագրում ենք listItems-ին։

const numbers = [1, 2, 3, 4, 5];
const listItems = numbers.map((number) =>

{number}

Մենք ողջ listItems զանգվածը ներդնում ենք
էլեմենտի մեջ և արտապատկերում այն DOM-ում։

ReactDOM.render(

{listItems}

document.getElementById('root')

Փորձել CodePen-ում

Այս կոդը ցույց է տալիս 1-ից 5-ը թվերի ցուցակ։

Հասարակ ցուցակ-կոմպոնենտ

Սովորաբար դուք արտապատկերելու եք ցուցակները ինչ-որ կոմպոնենտի մեջ։

Մենք կարող ենք վերամշակել նախորդ օրինակը և ստանալ կոմպոնենտ, որը ընդունում է թվերի զանգված և որպես ելքային արժեք վերադարձնում է էլեմենտների ցուցակ։

function NumberList(props) {
const numbers = props.numbers;
const listItems = numbers.map((number) =>

{number}

return (

{listItems}

const numbers = [1, 2, 3, 4, 5];
ReactDOM.render(
<NumberList numbers={numbers} />,
document.getElementById('root')

Երբ այս կոդը աշխատեցնեք, դուք կստանաք զգուշացում այն մասին, որ ցուցակի էլեմենտները պետք է ունենան բանալիներ։ «Բանալին» դա հատուկ տողային ատրիբուտ է, որը պետք է նշեք էլեմենտների ցուցակ ստեղծելիս։ Թե ինչի համար է դա կարևոր, կքննարկենք հաջորդ բաժնում։

Եկեք numbers.map()-ի մեջ մեր զանգվածի էլեմենտներին փոխանցենք key և ուղղենք բաց թողնված բանալու խնդիրը։

function NumberList(props) {
const numbers = props.numbers;
const listItems = numbers.map((number) =>

{number}

return (

{listItems}

const numbers = [1, 2, 3, 4, 5];
ReactDOM.render(
<NumberList numbers={numbers} />,
document.getElementById('root')

Փորձել CodePen-ում

Բանալիներ

Բանալիները React-ին օգնում են տարբերել փոփոխված, ավելացված կամ հեռացված էլեմենտները։ Բանալիները պետք է փոխանցել էլեմենտներին ՝ նրանց կայուն տարբերակիչ տալու համար։

const numbers = [1, 2, 3, 4, 5];
const listItems = numbers.map((number) =>

{number}

Բանալի ընտրելու լավագույն տարբերակը դա այնպիսի տողային փոփոխականի օգտագործումն է, որը միարժեք կտարբերակի ցուցակի տարրին նրա հարևաններից։ Շատ հաճախ դուք կօգտագործեք ձեր տվյալների ID-ները, որպես բանալի։

const todoItems = todos.map((todo) =>

{todo.text}

Եթե դուք չունեք հաստատուն ID-ներ էլեմենտների արտապատկերման համար, ապա որպես վերջին միջոց կարող եք օգտագործել էլեմենտի ինդեքսը։

const todoItems = todos.map((todo, index) =>
// Սա արեք միայն այն դեպքում, երբ էլեմենտները չունեն հաստատուն ID-ներ

{todo.text}

Խորհուրդ չենք տալիս օգտագործել ինդեքսները որպես բանալիներ այն դեպքում երբ էլեմենտների դասավորությունը կարող է փոխվել։ Դա կարող է բացասաբար ազդել արտադրողականության վրա և կոմպոնենտի վիճակի հետ կապված խնդիրներ հարուցել։ Կարդացեք Ռոբին Պոկորնեի հոդվածը` ինդեքսները, որպես բանալի օգտագործելու բացասական ազդեցության խորը բացատրությանeng մասին։ Եթե դուք որոշեք ցուցակի էլեմենտներին բացահայտորեն բանալի չփոխանցել, ապա React-ը որպես բանալի լռելյայն կօգտագործի ինդեքսները։

Եթե հետաքրքրված եք սովորել ավելին, ապա այստեղ կգտնեք խորը բացատրություն, թե ինչու են բանալիները կարևոր։

Կոմպոնենտների տարանջատումը բանալիներով

Բանալիների կիրառությունը իմաստ ունի միայն զանգվածի կոնտեքստում։

Օրինակ, եթե տարանջատեք ListItem կոմպոնենտը, ապա դուք պետք է բանալին փոխանցեք <ListItem /> կոմպոնենտներին, ոչ թե <ListItem />-ի միջ
էլեմենտին։

Բանալու սխալ օգտագործման օրինակ.

function ListItem(props) {
const value = props.value;
return (
// Սխալ. կարիք չկա նշել բանալին այստեղ.

{value}

function NumberList(props) {
const numbers = props.numbers;
const listItems = numbers.map((number) =>
// Սխալ. բանալին պետք է նշված լինի այստեղ.
<ListItem value={number} />

return (

{listItems}

const numbers = [1, 2, 3, 4, 5];
ReactDOM.render(
<NumberList numbers={numbers} />,
document.getElementById('root')

Բանալու ճիշտ օգտագործոման օրինակ.

function ListItem(props) {
// Ճիշտ. այստեղ կարիք չկա նշել բանալին.
return
{props.value}

function NumberList(props) {
const numbers = props.numbers;
const listItems = numbers.map((number) =>
// Ճիշտ. բանալին պետք է նշված լինի զանգվածի մեջ.
<ListItem key={number.toString()}
value={number} />

return (

{listItems}

const numbers = [1, 2, 3, 4, 5];
ReactDOM.render(
<NumberList numbers={numbers} />,
document.getElementById('root')

Փորձել CodePen-ում

Որպես կանոն` map()-ի կանչի մեջ էլեմենտները բանալիների կարիք ունեն։

Բանալիները պետք է լինեն եզակի միայն հարևանների շրջանում

Բանալիները, որոնք օգտագործվում են զանգվածի մեջ, պետք է լինեն ունիկալ հարևան էլեմենտների մեջ։ Սակայն, նրանք պետք չէ որ լինեն գլոբալ ունիկալ։ Մենք կարող ենք օգտագործել նույն բանալիները երբ ներկայացնում ենք երկու տարբեր զանգվածներ`

function Blog(props) {
const sidebar = (

{props.posts.map((post) =>

{post.title}

const content = props.posts.map((post) =>

{post.title}

{post.content}

return (

{sidebar}

{content}

const posts = [
{id: 1, title: 'Ողջույն աշխարհ', content: 'Բարի գալուստ React-ի ուսուցում։'},
{id: 2, title: 'Տեղադրում', content: 'Դուք կարող եք React-ը տեղադրել npm-ից։'}

ReactDOM.render(
<Blog posts={posts} />,
document.getElementById('root')

Փորձել CodePen-ում

Բանալիները React-ի համար ծառայում են որպես հուշում, սակայն նրանք չեն փոխանցվում ձեր կոմպոնենտին։ Եթե դուք նույն արժեքի կարիքն ունեք ձեր կոմպոնենտում, ապա ուղղակի փոխանցեք այն որպես հատկություն մեկ այլ անվան տակ.

const content = posts.map((post) =>
<Post
key={post.id}
id={post.id}
title={post.title} />

Վերոնշյալ օրինակում Post կոմպոնենտը կարող է կարդալ props.id-ին, բայց ոչ props.key-ին։

Ներդրված map() JSX-ում

Մինչ այս օրինակներում մենք հայտարարում էինք առանձին listItems փոփոխական և տեղադրում այն JSX-ում`

function NumberList(props) {
const numbers = props.numbers;
const listItems = numbers.map((number) =>
<ListItem key={number.toString()}
value={number} />

return (

{listItems}

JSX-ը թույլ է տալիս ձևավոր փակագծերի մեջ ներդնել ցանկացած արտահայտությունeng, այսպիսով մենք կարող ենք տեղադրել map()-ից ստացած արդյունքը`

function NumberList(props) {
const numbers = props.numbers;
return (

{numbers.map((number) =>
<ListItem key={number.toString()}
value={number} />

Փորձել CodePen-ում

Երբեմն սա բերում է ավելի մաքուր կոդի, սակայն այս ոճը նույնպես կարող է չարաշահվել։ Ինչպես JavaScript-ում, այստեղ նույնպես ձեր հայեցողության տակ է որոշելը` տարանջատել փոփոխականը ավելի ընթեռնելի դարձնելու համար, թե` ոչ։ Մտապահեք, որ եթե map()-ի մարմինը չափազանց ներդրված է, ապա գուցե կարիք կա կոմպոնենտը տարանջատելու։