Սկսենք

Այս էջը React-ի փաստաթղթավորման և առնչվող ռեսուրսների ակնարկ է։

React-ը JavaScript գրադարան է` օգտագործողի ինտերֆեյսներ կառուցելու համար։ Տես, թե ինչ է իրենից ներկայացնում React-ը մեր գլխավոր էջում կամ ձեռնարկում։


Փորձել React-ը

React-ը իսկզբանե նախագծված է եղել այնպես, որ հնարավոր լինի աստիճանաբար ինտեգրել, և դուք կարող եք օգտագործել այնքան քիչ կամ այնքան շատ React, որքան ինքներդ կցանկանաք։ Անկախ այն բանից` ցանկանում եք «համտեսել» React-ը, ավելացնել մի քիչ ինտերակտիվություն հասարակ HTML էջում, թե սկսել բարդ React հավելված` այս բաժնի հղումները կօգնեն ձեզ անել առաջին քայլերը։

Ինտերակտիվ օնլայն խմբագրիչներ

Եթե ցանկանում եք խաղալ React-ի հետ, ապա կարող եք օգտագործել ինտերակտիվ օնլայն խմբագրիչներ։ Փորձիր «Ողջույն, աշխարհ» կաղապարը CodePen-ում, CodeSandbox-ում կամ Glitch-ում։

Եթե նախընտրում եք օգտագործել ձեր սեփական տեքստային խմբագրիչը, ապա կարող եք նաև ներբեռնել այս HTML ֆայլը, փոփոխել այն և բացել լոկալ ֆայլային համակարգից ձեր զննարկչի մեջ։ Այն, runtime, կոդի փոխակերպում է իրականացնում, որը դանդաղ է. այդ իսկ պատճառով մենք կառաջարկենք այն օգտագործել միայն հասարակ ցուցադրությունների համար։

Ավելացնել React-ը կայքում

Դուք կարող եք մեկ րոպեում ավելացնել React-ը HTML էջում։ Հաջորդիվ, դուք կարող եք կամ աստիճանաբար ընդլայնել նրա մասնաբաժինը կամ պահել այն մի քանի դինամիկ widget-ների համար։

Ստեղծել նոր React հավելված

React նախագիծ սկսելիս, հասարակ HTML էջը script թեգերի հետ կարող է մնալ լավագույն տարբերակը։ Դրա տեղադրումը տևում է մեկ րոպե։

Ձեր հավելվածի զարգացմանը զուգընթաց, դուք կարող եք ցանկանալ դիտարկել ավելի ինտեգրված տեղադրում։ Կան մի քանի JavaScript գործիքների հավաքածուներ, որոնք մենք խորհուրդ ենք տալիս ավելի մեծ հավելվածների համար։ Նրանցից յուրաքանչյուրը կարող է աշխատել գրեթե առանց կարգավորումների և թույլ կտա ձեզ ամբողջությամբ բացահայտել React-ի հարուստ էկոհամակարգը։

Սովորել React

Տարբեր նախագիտելիքներով և ուսուցման տարբեր ոճերով մարդիկ են «գալիս» React։ Անկախ այն բանից` նախընտրում եք ավելի տեսական, թե ավելի պրակտիկ մոտեցում, հույս ունենք` այս բաժինը օգտակար կգտնեք։

Ինչպես ցանկացած այլ անծանոթ տեխնոլոգիա, React-ը ունի սովորելու կոր։ Վարժանքով և մի քիչ համբերատարությամբ, դուք կհասկանաք նրա իմաստը։

Առաջին օրինակները

Գլխավոր էջը պարունակում է React-ի մի քանի փոքր օրինակներ` ինտերակտիվ խմբագրիչով։ Նույնիսկ, եթե դուք դեռ ոչինչ չգիտեք React-ի մասին, փորձեք փոփոխել նրանց կոդը և տեսնել, թե ինչպես է դա ազդում արդյունքի վրա։

React-ը սկսնակների համար

Եթե դուք կարծում եք, որ React-ի փաստաթղթավորումը բարդ է ձեզ համար, փորձեք React-ի այս ակնարկը Թանիա Ռասցիայի կողմից։ Այն մանրամասն ներկայացնում է React-ի ամենակարևոր գաղափարները` սկսնակին հարմար եղանակով։ Վերջինս կարդալուց հետո կարող եք ևս մեկ անգամ փորձել փաստաթղթավորումը։

React-ը դիզայներների համար

Եթե դուք եկել եք դիզայների նախագիտելիքներով, այս ռեսուրսները հարմար կետեր են մեկնարկի համար։

JavaScript ռեսուրսներ

React-ի փաստաթղթավորումը ենթադրում է որոշ ծանոթություն JavaScript լեզվով ծրագրավորման հետ։ Բոլորովին պարտադիր չէ, որ լինեք JavaScript լեզվի մասնագետ, սակայն React-ի և JavaScript-ի միաժամանակ սովորելն ավելի բարդ կլինի։

Մենք խորհուրդ ենք տալիս անցնել այս JavaScript ակնարկովeng` ձեր գիտելիքների մակարդակը ստուգելու համար։ Այն ձեզանից կխլի կես ժամից մինչև մեկ ժամ ժամանակ, բայց դուք կզգաք ձեզ ավելի վստահ React սովորելիս։

Խորհուրդ

Ամեն անգամ, երբ կհանդիպեք որևիցե շփոթեցնող բանի JavaScript-ում, MDNeng-ը և javascript.infoeng-ն հիանալի կայքեր են ստուգելու համար։ Կան նաև համայնքի աջակցման ֆորումներ, որտեղ դուք կարող եք օգնություն խնդրել։

Գործնական ձեռնարկ

Եթե դուք նախընտրում եք սովորել կիրառելով, ապա կարդացեք մեր գործնական ձեռնարկը։ Այս ձեռնարկում, մենք կառուցում ենք tic-tac-toe խաղը React-ով։ Միգուցե ցանկանաք այն բաց թողնել, քանի որ երբևիցե խաղեր չեք կառուցել, բայց խորհուրդ կտանք փորձել այն։ Գործելակերպերը, որոնք դուք կսովորեք ձեռնարկում հիմքային են` ցանկացած React հավելվածների համար, և նրանց տիրապետումը ձեզ կտա ավելի խորը պատկերացում։

Քայլ-առ-քայլ ուղեցույց

Եթե դուք նախընտրում եք սովորել գաղափարները քայլ առ քայլ, մեր հիմնական գաղափարների ուղեցույցը լավագույն վայրն է սկսելու համար։ Դրանում ամեն հաջորդ գլուխ կառուցվում է նախորդներում ներկայացված գիտելիքների հիման վրա. այսպիսով, դուք չպետք է բաց թողնեք ինչ-որ բան սովորելու ընթացքում։

React մտածելակերպ

Բազմաթիվ React օգտագործողներ «React մտածելակերպ» բաժինը համարում են հենց այն կետը, որից հետո React-ը դարձել է լիովին հասկանալի նրանց համար։ Սա հավանաբար ամենահին հոդվածն է, բայց այն մնում է ակտուալ։

Երբեմն մարդիկ համարում են կողմնակի գրքերը և վիդեո կուրսերն ավելի օգտակար, քան պաշտոնական փաստաթղթավորումը։ Մենք աջակցում ենք հիմնականում խորհուրդ տրվող ռեսուրսների ցուցակը, որից մի մասն անվճար է։

Առաջադեմ գաղափարներ

Երբ արդեն հարմարավետ զգաք ձեզ հիմնական գաղափարների հետ և որոշ չափով խաղացած լինեք React-ի հետ, դուք հավանաբար կցանկանաք ծանոթանալ ավելի առաջադեմ գաղափարների հետ։ Այս գլուխը կներկայացնի ձեզ React-ի հզոր, բայց ոչ հաճախ օգտագործվող հատկությունները, ինչպիսիք են օրինակ context-ը և refs-ը։

API Հղում

Փաստաթղթավորման այս գլուխն օգտակար է, երբ դուք ցանկանում եք ավելի մանրամասն ծանոթանալ որևէ կոնկրետ React API-ի հետ։ Օրինակ, React.Component API հղումը կարող է ձեզ տրամադրել մանրամասն նկարագիր, թե ինչպես է աշխատում setState()-ը, և ինչի համար են օգտակար տարբեր կյանքի ցիկլի մեթոդները։

Բառարան և ՀՏՀ

Բառարանը պարունակում է ամենաշատ շրջանառվող տերմինների ակնարկը, որոնց կհանդիպեք React-ի փաստաթղթավորման մեջ։ Կա նաև ՀՏՀ(հաճախ տրվող հարցեր) բաժին` նվիրված հիմնական թեմաներին վերաբերող կարճ հարցերին և պատասխաններին. ներառյալ AJAX հարցման պատրաստում, կոմպոնենտի վիճակ և ֆայլերի կառուցվածք։

Լինել տեղեկացված

React բլոգը դա React-ի թիմի կողմից տրված թարմացումների պաշտոնական աղբյուրն է։ Յուրաքանչյուր կարևոր բան` ներառյալ թողարկման նշումներն(release notes) ու առարկման նշումները(deprecation notices), նախ և առաջ կհրապարակվեն այնտեղ։

Դուք նաև կարող եք հետևել @reactjs էջին Twitter-ում, բայց ոչ մի կերևոր բան բաց չեք թողնի` կարդալով միայն բլոգը։

React-ի ոչ բոլոր թողարկումներն ունեն իրենց սեփական բլոգ փոստը, բայց դուք կարող եք գտնել մանրամասն changelog ամեն թողարկման համար` React-ի պահոցի CHANGELOG.md ֆայլում, ինչպես նաև Թողարկումներ էջում։

Տարբերակված փաստաթղթավորում

Այս փաստաթղթավորումը միշտ արտացոլում է React-ի վերջին կայուն տարբերակը։ Սկսած React 16-ից, դուք կարող եք գտնել փաստաթղթավորման հին տարբերակները առանձին էջում։ Նկատեք, որ նախորդ տարբերակների փաստաթղթավորումը ֆիքսված է թողարկման ժամանակով և շարունակաբար չի թարմացվում։

Ինչ-որ բան բա՞ց է թողնված

Եթե ինչ-որ բան բաց է թողնված փաստաթղթավորման մեջ կամ եթե դուք գտել եք ինչ-որ շփոթեցնող բան, խնդրում ենք բացել issue փաստաղթավորման պահոցում` բարելավման ձեր առաջարկներով, կամ արեք tweet @reactjs էջում։ Մենք սիրով կլսենք ձեզ։