Կոմպոզիցիան ընդդեմ Ժառանգականության

React-ն ունի կոմպոզիցիայի հզոր մոդել, և մենք խորհուրդ ենք տալիս օգտագործել կոմպոզիցիա ժառանգականության փոխարեն` կոմպոնենտների միջև կոդի վերաօգտագործման համար։

Այս գլխում, մենք կդիտարկենք մի քանի խնդիրներ, որտեղ ծրագրավորողները, որոնք նորեկ են React-ում, հաճախ փորձում են լուծել ժառանգականության միջոցով, և ցույց կտանք` ինչպես լուծել այդ խնդիրները կոմպոզիցիայի միջոցով։

Պահպանում

Որոշ կոմպոնենտներ չգիտեն իրենց զավակներին նախապես։ Սա սովորական է հատկապես այնպիսի կոմպոնենտների համար, ինչպիսիք են Sidebar-ը կամ Dialog-ը, որոնք իրենցից ներկայացնում ենք ընդհանուր «կաղապարներ»։

Մենք խորհուրդ ենք տալիս այսպիսի կոմպոնենտերում օգտագործել հատուկ children prop` փոխանցելու զավակ էլեմենտներին անմիջապես նրանց ելքային արժեքներին.

function FancyBorder(props) {
return (

{props.children}

Սա թույլ է տալիս ուրիշ կոմպոնենտերի փոխանցել ցանկացած զավակներ նրանց` ներդնելով JSX-ում.

function WelcomeDialog() {
return (
<FancyBorder color="blue">

Բարի գալուստ

Շնորհակալություն մեր տիեզերանավ հաճախելու համար։

</FancyBorder>

Փորձել CodePen-ում

<FancyBorder>-ի JSX թեգի մեջ գտնվող ամեն ինչ փոխանցվում է FancyBorder կոմպոնենտին որպես children prop։ Քանի որ FancyBorder-ը արտապատկերում է {props.children}
-ի մեջ, փոխանցված էլեմենտները հայտնվում են վերջնական ելքային արժեքում։

Չնայած սա քիչ է հանդիպում, սակայն ժամանակ առ ժամանակ կոմպոնենտում անհրաժեշտ է լինում ունենալ մեկից ավել «տեղադրման կետերի»։ Այդպիսի դեպքերում children օգտագործելու փոխարեն, դուք կարող եք հանգել ձեր իսկ ձևաչափին.

function SplitPane(props) {
return (

{props.left}

{props.right}

function App() {
return (
<SplitPane
left={
<Contacts />

right={
<Chat />

Փորձել CodePen-ում

React էլեմենտները, ինչպիսիք են <Contacts />-ը և <Chat />-ը ուղղակի օբյեկներ են. այսպիսով դուք կարող եք փոխանցել նրանց որպես props ուրիշ ցանկացած տվյալի նման։ Այս մոտեցումը կարող է ձեզ հիշեցնել ուրիշ գրադարաններում «slot»-երի գաղափարը, սակայն այստեղ չկան սահմանափակումներ, թե ինչ կփոխանցեք React-ում որպես props։

Մասնագիտացում

Հաճախ մենք կոմպոնենտների մասին մտածում ենք ինչպես ուրիշ կոմպոնենտների «հատուկ դեպքեր»։ Օրինակ, մենք կարող ենք ասել, որ WelcomeDialogDialog-ի հատուկ դեպք է։

React-ում սա նույնպես ձեռք է բերվում կոմպոզիցիայով, որտեղ ավելի «սպեցիֆիկ» կոմպոնենտը արտապատկերում է ավելի «ընդհանուր» կոմպոնենտի և կարգավորում է այն prop-երով.

function Dialog(props) {
return (
<FancyBorder color="blue">

{props.title}

{props.message}

</FancyBorder>

function WelcomeDialog() {
return (
<Dialog
title="Բարի գալուստ"
message="Շնորհակալություն մեր տիեզերանավ հաճախելու համար։" />

Փորձել CodePen-ում

Կոմպոզիցիան հավասարապես լավ է աշխատում որպես կլասներ հայտարաված կոմպոնենտների համար.

function Dialog(props) {
return (
<FancyBorder color="blue">

{props.title}

{props.message}

{props.children}
</FancyBorder>

class SignUpDialog extends React.Component {
constructor(props) {
super(props);
this.handleChange = this.handleChange.bind(this);
this.handleSignUp = this.handleSignUp.bind(this);
this.state = {login: ''};

render() {
return (
<Dialog title="Մարսի հետազոտական ծրագիր"
message="Ինչպե՞ս կարող ենք ձեզ դիմել">

Գրանցեք ինձ

</Dialog>

handleChange(e) {
this.setState({login: e.target.value});

handleSignUp() {
alert(`Բարի գալուստ, ${this.state.login}!`);

Փորձել CodePen-ում

Այսպիսով, իսկ ի՞նչ կարող ենք ասել ժառանգականության մասին

Facebook-ում մենք օգտագործում ենք React հազարավոր կոմպոնենտներում, և մենք չենք գտել այնպիսի դեպքեր, որտեղ խորհուրդ կտայինք ստեղծել կոմպոնենտի ժառանգականության հիերարխիաներ։

Prop-երը և կոմպոզիցիան ձեզ տալիս են այն բոլոր ճկունությունը, որի կարիքը դուք ունեք կոմպոնենտի տեսքը և պահվածքը բացահայտ եղանակով կարգավորելու համար։ Հիշեք, որ կոմպոնենտները կարող են ընդունել կամայական prop-եր, այդ թվում տարրական արժեքներ, React էլեմենտներ և ֆունկցիաներ։

Եթե դուք ցանկանում ենք վերաօգտագործել ոչ UI-ական ֆունկցիոնալություն կոմպոնենտների միջև, մենք կառաջարկենք տարանջատել այն առանձին JavaScrtipt մոդուլի։ Կոմպոնենտները կարող են ներկրել(import) դա և օգտագործել այդ ֆունկցիան, օբյեկտը կամ կլասը առանց ընդլայնելու այն։