Ողջույն աշխարհ

React-ի ամենափոքր օրինակն այսպիսի տեսք ունի.

ReactDOM.render(
  <h1>Ողջույն, աշխարհ</h1>,
  document.getElementById('root')
);

Այն էջի վրա կպատկերի մի վերնագիր, որն ասում է «Ողջույն, աշխարհ»։

Փորձել CodePen-ում

Անցիր վերևի հղումով` օնլայն խմբագրիչը բացելու համար։ Եղիր ազատ կատարելու որոշ փոփոխություններ, և տես, թե ինչպես են նրանք ազդում ելքային արժեքի վրա։ Այս ուղեցույցում էջերի մեծ մասը, կունենան վերջինիս նման խմբագրվող օրինակներ։

Ինչպես կարդալ այս ուղեցույցը

Այս ուղեցույցում մենք կուսումնասիրենք React հավելվածների կառուցողական բլոկները. էլեմենտները և կոմպոնենտները։ Յուրացնելով դրանք, դուք կարող եք ստեղծել կոմպլեքս հավելվածներ` փոքր, բազմակի օգտագործվող կտորներից։

Հուշում

Այս ուղեցույցը նախագծված է այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են սովորել կոնցեպտները քայլ առ քայլ։ Եթե դուք նախնտրում եք սովորել կիրառելով, ապա փորձեք մեր պրակտիկ ուսումնական ձեռնարկը։ Կարելի է նկատել, որ ձեռնարկը և ուղեցույցը փոխլրացնող են։

Սա React-ի գլխավոր կոնցեպտների մասին քայլ-առ-քայլ ուղեցույցի առաջին գլուխն է։ Դուք կարող եք գտնել բոլոր գլուխների ցուցակը ուղղորդման գոտում(navigation sidebar)։ Եթե դուք կարդում եք բջջայինով, ապա ուղղորդման մենյուին հասանելիություն ստանալու համար կարող եք սեղմել էկրանի ներքևի աջ մասում գտնվող կոճակը։

Ցանկացած գլուխ այս ուղեցույցում կառուցված է նախորդ գլուխներում ներկայացված գիտելիքի հիման վրա։ Դուք կարող եք սովորել React-ի մեծ մասը` կարդալով “Գլխավոր կոնցեպտներ” ուղեցույցի գլուխները ուղղորդման գոտում ներկայացված հերթականությամբ։ Օրինակ, “Ծանոթություն JSX-ի հետ”-ը հաջորդ գլուխն է։

Գիտելիքների ենթադրյալ մակարդակ

React-ը JavaScrip գրադարան է, և այդ իսկ պատճառով, մենք ենթադրում ենք, որ դուք ունեք տարրական պատկերացում JavaScript լեզվի մասին։ Եթե Ձեզ վստահ չեք զգում, մենք խորհուրդ ենք տալիս անցնել JavaScript ձեռնարկով` ստուգելու ձեր գիտելիքների մակարդակը. այն կհեշտացնի ուղեցույցի կարդալը։ Դա կարող է տևել կես ժամից մի ժամ, բայց արդյունքում դուք չեք ունենա այնպիսի զգացում, կարծես սովորում եք միաժամանակ և՛ React, և՛ Javascript։

Նշում

Այս ուղեցույցի օրինակներում ժամանակ առ ժամանակ օգտագործվում է JavaScript-ի ավելի նոր շարահյուսություն։ Եթե դուք չեք աշխատել JavaScript-ի հետ վերջին մի քանի տարին, ապա այս երեք կետերը կօգնեն Ձեզ։

Սկսենք!

Էջի ներքևի մասում կգտնեք հղում դեպի այս ուղեցույցի հաջորդ գլուխը։