Էլեմենտների արտապատկերումը

Էլեմենտները React հավելվածի փոքրագույն կառուցողական բլոկերն են։

Էլեմենտը նկարագրում է այն` ինչ ցանկանում եք տեսնել էկրանին։

const element =
Ողջույն, աշխարհ

Ի տարբերություն զննարկիչի DOM էլեմենտների` React էլեմենտները իրենցից ներկայացնում են հասարակ օբյեկտներ և ռեսուրսատար չեն ստեղծման համար։ React DOM-ը համեմատելով էլեմենտները հոգ կտանի DOM-ը թարմացնելու համար։

Նշում.

Հնարավոր է շփոթել էլեմենտները մեկ այլ, ավելի հայտնի հասկացության` կոմպոնենտի հետ։ Մենք կներկայացնենք կոմպոնենտները հաջորդ բաժնում։ Կոմպոնենտները կազմված են էլեմենտներից. այդ իսկ պատճառով, մինչ առաջ անցնելը, խորհուրդ ենք տալիս կարդալ այս բաժինը։

Էլեմենտնի արտապատկերումը DOM-ում

Ենթադրենք HTML ֆայլում որևէ տեղ ունենք հետևյալ
էլեմենտը։

Մենք այն անվանում ենք «root» DOM հանգույց, որովհետև ամեն ինչը նրա ներսում ղեկավարվելու է React DOM-ի կողմից.

Սովորաբար React-ով ստեղծված հավելվածները ունեն մեկ արմատ (root) DOM հանգույց։ եթե դուք ինտեգրում եք React-ը արդեն գույություն ունեցող հավելվածին, ապա կարող եք ունենալ այնքան «root» DOM հանգույցներ որքան որ կցանկանաք։

React էլեմենտը արմատ DOM հանգույցում նկարելու համար, պետք է երկուսն էլ փոխանցել ReactDOM.render()-ին։

const element =
Ողջույն, աշխարհ

ReactDOM.render(element, document.getElementById('root'));

Փորձել CodePen-ում

Այն էջում ցույց կտա «Ողջույն, աշխարհ»

Թարմացնում ենք նկարված էլեմենտը

React էլեմենտները անփոփոխ են։ Էլեմենտի ստեղծման պահից հետո դուք չեք կարող փոխել նրա ատրիբուտները կամ զավակներին։ Էլելեմենտը նման է ֆիլմի մեկ կադրին` այն ներկայացնում է UI-ը ժամանակի որոշակի պահին։

Այս պահի մեր գիտելիքներով UI-ը թարմացնելու միակ ձևը նոր էլեմենտ ստեղծելն ու փոխանցելն է ReactDOM.render()-ին։

Դիտարկեք այս ժամացույցի օրինակը.

function tick() {
const element = (

Ողջույն, աշխարհ

Ժամը {new Date().toLocaleTimeString()} է։

ReactDOM.render(element, document.getElementById('root'));

setInterval(tick, 1000);

Փորձել CodePen-ում

Այն կանչում է ReactDOM.render()setInterval()-ի հետկանչ ֆունկցիայից` յուրաքանչյուր վարկյանը մեկ։

Նշում.

Գործնականում, React հավելվածների մեծամասնությունը ReactDOM.render()-ը կանչում է մեկ անգամ։ Հաջորդ բաժիններում մենք կսովորենք թե ինչպես է նմանատիպ կոդը ինկապսուլացվում վիճակով կոմպոնենտ-ներով։

Խորհուրդ ենք տալիս բաց չթողնել թեմաները, քանի որ նրանք հիմնված են մեկը մյուսի վրա։

React-ը թարմացնում է միայն այն ինչը անհրաժեշտ է

React DOM-ը համեմատում է էլեմենտը և նրա զավակներին նախորդների հետ, և կիրառում է DOM-ի թարմացում միայն անհրաժեշտության դեպքում` DOM-ը ցանկալի վիճակին հասցնելու համար։

Դուք կարող եք համոզվել ստուգելով նախորդ օրինակը զննարկիչի գործիքների օգնությամբ:

DOM դիտարկիչը ցուց է տալիս յուրաքանչյուր թարմացում

Չնայած նրան որ մեր ստեղծած էլեմենտը նկարագրում է ողջ UI ծառը յուրաքանչյուր tick-ի ժամանակ, React DOM-ը թարմացնում է միայն այն տեքստային հանգույցը, որի կոնտենտը ենթարկվել է փոփոխության։

Փորձը ցույց է տալիս, որ մտածելը թե ինչ տեսք պետք է ունենա UI-ը յուրաքանչյուր պահին` վերացնում է սխալների մի ամբողջ դաս, քան մտածելը թե ինչպես փոխել UI-ը ժամանակի ընթացքում։