Ձևավորում և CSS
Ինչպե՞ս կարող եմ կոմպոնենտներին ավելացնել CSS կլասներ
Փոխանցել տողը` որպես className
-ի ատրիբուտ.
render() {
return <span className="menu navigation-menu">Մենյու</span>
}
Սովորաբար CSS կլասները կախված են կոմպոնենտի props-ից կամ state-ից.
render() {
let className = 'menu';
if (this.props.isActive) {
className += ' menu-active';
}
return <span className={className}>Մենյու</span>
}
Խորհուրդ
Եթե դուք հաճախ եք գրում նմանատիպ կոդ, classnameseng փաթեթը կպարզեցնի այն։
Կարո՞ղ եմ օգտագործել ներկառուցված ձևավորումներ
Այո, տես ձևավորման փաստաթղթավորումն այտեղ։
Արդյո՞ք ներկառուցված ձևավորումների օգտագործումը վատ է
CSS կլասներն ընդհանուր առմամբ ավելի լավ են արտադրողականության տեսանկյունից, քան` ներկառուցված ձևավորումները։
Ի՞նչ է CSS-in-JS-ը
«CSS-in-JS»-ը հղվում է ձևանմուշին, որտեղ CSS-ը արտաքին ֆայլերում սահմանվելու փոխարեն այն ստեղծվում է JavaScript-ի միջոցով։ Կարդա CSS-in-JS գրադարանների համեմատությունն այստեղeng։
Նկատի ունեցեք, որ այս գործառույթը React-ի մաս չի կազմում, այն տրամադրվում է կողմնակի գրադարանների կողմից։ React-ը չգիտի, թե ինչպես են ձևավորումները սահմանված. եթե դեռ չեք կողմնորոշվել, ապա սկզբի համար կարող եք, սովորականի պես, սահմանել ձևավորումներն առանձնացված *.css
ֆայլում և հղվել դրանց օգտագործելով className
։
Կարո՞ղ եմ React-ում ստեղծել անիմացիաներ
React-ը կարող է օգտագործվել անիմացիաներ ստեղծելու համար։ Օրինակ. տես` React Transition Groupeng-ը և React Motion-ը կամ React Spring-ը։