Կոմպոնենտներ

Կոմպոնենտները թույլ են տալիս մասնատել UI-ը միմյանցից անկախ, բազմակի օգտագործման ենթակա կտորների և մտածել ամեն կտորի մասին առանձին։ Այս էջը Ձեզ կծանոթացնի կոմպոնենտների գաղափարի հետ։ Դուք կարող եք գտնել կոմպենտների API-ի հղումների մանրամասն նկարագիրն այստեղ։

Գաղափարապես, կոմպոնենտները նման են JavaScript ֆունկցիաներին։ Դրանք ընդունում են կամայական մուտքային արժեքներ (որոնք կոչվում են «props») և վերադարձնում են React էլեմենտներ, որոնք նկարագրում են այն, թե ինչ է հայտնվելու էկրանին։

Ֆունկցիա և կլաս կոմպոնենտեր

Կոմպոնենտ հայտարարելու պարզագույն եղանակը JavaScript ֆունկցիա գրելն է.

function Welcome(props) {
return
Ողջույն, {props.name}

Այս ֆունկցիան վավեր React կոմպոնենտ է, որովհետև այն ընդունում է տվյալները օբյեկտով, որպես մեկ արգումենտ(«props»), և վերադարձնում է React էլեմենտ։ Այսպիսի կոմպոնենտները մենք անվանում ենք «ֆունկցիա-կոմպոնենտ», որովհետև նրանք ըստ էության JavaScript ֆունկցիաներ են։

Կոմպոնենտ հայտարարելու համար դուք կարող եք նաև օգտագործել ES6 կլասeng։

class Welcome extends React.Component {
render() {
return
Ողջույն, {this.props.name}

Վերը նշված երկու կոմպոնենտները React-ի տեսանկյունից համարժեք են։

Կլասներն ունեն մի քանի լրացուցիչ հնարավորություններ, որոնց մասին մենք կխոսենք հաջորդ բաժնում։ Մինչ այդ, մենք կօգտագործենք ֆունկցիա-կոմպոնենտներ նրանց հակիրճության համար։

Կոմպոնենտի արտապատկերում

Նախկինում, մենք միայն հանդիպել ենք այնպիսի React էլեմենտների, որոնք իրենցից ներկայացնում էին DOM թեգեր.

const element =

Ինչևէ, էլեմենտները կարող են իրենցից ներկայացնել օգտագործողի կողմից հայտարարված կոմպոնենտներ.

const element = <Welcome name="Անահիտ»" />;

Երբ React-ը տեսնում է էլեմենտ, որն իրենից ներկայացնում է օգտագործողի կողմից հայտարարված կոմպոնենտ, ապա փոխանցում է JSX ատրիբուտներ այդ կոմպոնենտին որպես մեկ օբյեկտ։ Մենք անվանում ենք այդ օբյեկտը «props»։

Օրինակ, այս կոդը կարտապատկերի «Ողջույն, Անահիտ».

function Welcome(props) {
return
Ողջույն, {props.name}

const element = <Welcome name="Անահիտ»" />;
ReactDOM.render(
element,
document.getElementById('root')

Փորձել CodePen-ում

Եկեք իմի բերենք այն ինչ տեղի է ունենում այս օրինակում.

1. Մենք կանչում ենք ReactDOM.render()<Welcome name="Անահիտ" /> էլեմենտով։
2. React-ը կանչում է Welcome կոմպոնենտը {name: 'Անահիտ'} օբյեկտով, որպես props։
3. Մեր Welcome կոմպոնենտը, որպես արդյունք, վերադարձնում է
Ողջույն, Անահիտ
էլեմենտը։
4. React DOM-ը արդյունավետորեն թարմացնում է DOM-ը, որպեսզի ստանա
Ողջույն, Անահիտ

Նշում: Միշտ կոմպոնենտի անունը սկսիր մեծատառով։

React-ը փոքրատառով սկսվող կոմպոնենտներին դիտարկում է որպես DOM թեգեր։ Օրինակ,
-ը իրենից ներկայացնում է HTML-ի div թեգը, իսկ <Welcome />-ը արդեն կոմպոնենտ է, որը պետք է լինի տեսանելիության տիրույթում։

Այս պայմանավորվածության պատճառներին ավելի լավ ծանոթանալու համար կարդացեք Խորացված JSX.

Կոմպոնենտների կոմպոզիցիա

Կոմպոնենտները կարող են հղվել ուրիշ կոմպոնենտների վրա իրենց ելքային արժեքում։ Դա թույլ է տալիս մեզ օգտագործել նույն կոմպոնենտ-աբստրակցիան հավելվածի տարբեր մակարդակներում։ button, form, dialog, screen. սրանք բոլորը React հավելվածներում հիմնականում հանդես են գալիս որպես կոմպոնենտ։

Օրինակ, մենք կարող ենք ստեղծել App կոմպոնենտ, որը կարտապատկերի Welcome-ը բազում անգամներ։

function Welcome(props) {
return
Ողջույն, {props.name}

function App() {
return (

<Welcome name="Պողոս" />
<Welcome name="Պետրոս" />
<Welcome name="Մարտիրոս" />

ReactDOM.render(
<App />,
document.getElementById('root')

Փորձել CodePen-ում

Որպես կանոն, նոր React հավելվածներն ունեն միակ App կոմպոնենտ ամենավերևում։ Այնուամենայնիվ, եթե դուք փորձեք ինտեգրել React-ը արդեն գոյություն ունեցող հավելվածի մեջ, դուք կարող եք սկսել փոքր կոմպոնենտներից, ինչպիսին է Button-ը և հիերարխիայով աստիճանաբար շարժվել դեպի «վեր»։

Կոմպոնենտների տարանջատում

Մի խուսափեք կոմպոնենտները ավելի փոքր կոմպոնենտների բաժանելուց։

Օրինակ, դիտարկենք այս Comment կոմպոնենտը:

function Comment(props) {
return (

{props.author.name}

{props.text}

{formatDate(props.date)}

Փորձել CodePen-ում

Այն ընդունում է author (օբյեկտ է), text (տող է) և date (date տիպի է) որպես props և նկարագրում է մեկնաբանություն (comment) սոցիալական կայքում։

Հնարավոր է, որ այս կոմպոնենտը փոփոխության ենթարկելիս բարդություն առաջանա իր բոլոր ներդրվածությունների պատճառով։ ԵՎ, նաև, բարդ է օգտագործել նրա առանձին կտորները։ Եկեք նրանից տարանջատենք մի քանի կոմպոնենտներ։

Նախ, մենք կտարանջատենք Avatar-ը.

function Avatar(props) {
return (

Avatar-ը կարիք չունի իմանալու, որ արտապատկերվում է Comment-ի մեջ։ Դա է պատճառը, որ նրա prop-ին տվել ենք ավելի ընդհանուր անուն, այն է user, author-ի փոխարեն։

Մենք խորհուրդ ենք տալիս անվանել prop-երը component-ի տեսանկյունից, այլ ոչ թե այն կոնտեքստի, որում այն օգտագործվում է։

Այժմ, կարող ենք մի փոքր պարզեցնել Comment-ը։

function Comment(props) {
return (

<Avatar user={props.author} />

{props.author.name}

{props.text}

{formatDate(props.date)}

Հաջորդիվ, մենք կտարանջատենք UserInfo կոմպոնենտը, որն օգտագործողի անունից հետո արտապատկերում է Avatar։

function UserInfo(props) {
return (

<Avatar user={props.user} />

{props.user.name}

Դա թույլ է տալիս մեզ էլ ավելի պարզեցնել Comment կոմպոնենտը։

function Comment(props) {
return (

<UserInfo user={props.author} />

{props.text}

{formatDate(props.date)}

Փորձել CodePen-ում

Սկզբում, կոմպոնենտների տարանջատումը կարող է թվալ «անշնորհակալ» գործ, բայց բազմակի օգտագործվող կոմպոնենտների պալիտրա ունենալը կարդարացնի իրեն ավելի մեծ հավելվածներում։ Հիմնական սկզբունքն այն է, որ եթե ձեր UI-ի մի մասն օգտագործվում է բազում անգամներ (Button, Panel, Avatar) կամ բավականին բարդ է ինքն իրենով (App, FeedStory, Comment), ապա այն հարմար թեկնածու է բազմակի օգտագործման կոմպոնենտ դառնալու համար։

Prop-երը կարելի է միայն կարդալ (read-only)

Անկախ նրանից, թե ինչպես կհայտարարեք կոմպոնենտը` որպես ֆունկցիա, թե որպես կլաս, այն երբեք չպետք է փոփոխի իր prop-երը։

Դիտարկենք այս sum ֆունկցիան.

function sum(a, b) {
return a + b;

Այսպիսի ֆունկցիաները կոչվում են «մաքուր»eng, որովհետև նրանք չեն փորձում փոխել իրենց մուտքային արժեքները և նույն մուտքային արժեքների դեպքում միշտ վերադարձնում են նույն արդյունքը։

Ի հակադրություն դրան, այս ֆունկցիան «մաքուր» չէ, որովհետև այն փոխում է իր մուտքային արժեքները.

function withdraw(account, amount) {
account.total -= amount;

React-ը բավականին ճկուն է, բայց այն ունի մեկ խիստ կանոն.

Բոլոր React կոմպոնենտներն իրենց prop-երի նկատմամբ պետք է իրենց դրսևորեն որպես մաքուր ֆունկցիաներ

Իհարկե, հավելվածի UI-ը դինամիկ է և ժամանակի ընթացքում փոփոխվում է։ Հաջորդ բաժնում մենք կներկայացնենք նոր կոնցեպտ - «վիճակ»(state). State-ը թույլ է տալիս React կոմպոնենտին փոփոխել իր ելքային արժեքները ժամանակի ընթացքում` ի պատասխան օգտագործողի գործողություններին, ցանցային պատասխաններին և այլն` չխախտելով այս կանոնը։